Վրաստանի գործողությունները հանգեցնում են ԵՄ-ին անդամակցության գործընթացի դե ֆակտո կանգնեցմանը

Այս մասին նշված է Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթում։

Եվրոպական խորհուրդը Վրաստանի իշխանություններին կոչ է անում հստակեցնել իրենց մտադրությունները՝ փոխելով գործողությունների ներկայիս ընթացքը, ինչպես նաև ապահովել աշնանը կայանալիք խորհրդարանի ընտրության ազատ և արդար ընթացքը։