Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում Մարին Լը Պենի «Ազգային Միավորում» կուսակցությունը ջախջախիչ հաղթանակ տարավ՝ հավաքելով ձայների 33%-ը։ Ձախերի և կանաչների դաշինքի՝ «Նոր ժողովրդական ճակատի» օգտին քվեարկել է ընտրողների 28%-ը, իսկ նախագահ Էմանուել Մակրոնի կառավարական ճամբարի օգտին քվեարկել է ընտրողների միայն 20%-ը։ Ըստ կանխատեսումների՝ հուլիսի 7-ին կայանալիք երկրորդ փուլի արդյունքներով աջ պոպուլիստները կարող են հարաբերական կամ նույնիսկ բացարձակ մեծամասնություն ստանալ Ֆրանսիայի Ազգային ժողովում։