Մի քանի ժամ առաջ Նյուրնբերգի մերձակայքում՝ Լաուֆ ան դեր Պեգնից քաղաքում, մի տղամարդ նախ հարձակվել է ոստիկանական մեքենայի, իսկ հետո՝ ոստիկանների վրա. նա դանակով հարձակվել է Գերմանիայի դաշնային ոստիկանների երեք ծառայողների վրա։ Իրվապհները հրազեն են կիևառել և մահացու վիրավորել հարձակվողին, հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը։ Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, հարձակվողը Իրանի 34-ամյա քաղաքացի է։ Նա քաղաքային կայարանի տարածքում հարձակվել է ոստիկանների վրա, երբ նրանք պարեկում էին փողոցները։ Կատարվածից շատ չանցած հարձակվողը ստացած վնասվածքներից մահացել է։ Նրա կյանքը փրկելու հրատապ միջոցառումները, որոնք ոստիկանությունը սկսել է իրականացբել մինչ շտապօգնության ժամանելը, արդյունք չեն տվել։ Հարձակման պատճառները դեռ ճշտվում են։ Հարձակման ենթարկված ոստիկանները չեն տուժել։