Անձնագրի հետ կապված օրենսդրական որոշ փոփոխությունների հետ կապված իրազեկում

ԻՐԱԶԵԿՈՒՄ
Թեև վաղուց կատարվել են օրենսդրական փոփոխություններ, բայց կան անձինք, ովքեր տեղյակ չեն դրանց մասին:
Եթե լրանում է անձնագրի ժամկետը, այն չի երկարաձգվում ոչ մի դեպքում. պետք է դիմել անձնագրի փոխանակման համար:
Եթե լրացել է անձնագրի ժամկետը, անկախ նրանից երբ եք դիմում փոխանակման համար, որևէ տուգանք չի գործում:
Եթե ՀՀ քաղաքացին ստացել է այլ պետության քաղաքացիություն, ՀՀ իրավասու մարմնին տեղեկացնելու պարտականություն սահմանված չէ (բացառությամբ այն կատեգորիայի անձանց, ում արգելված է զբաղեցնել պաշտոն այլ պետության քաղաքացիություն ունենալու դեպքում):
Եթե փոխում եք բնակության վայրը և ցանկանում եք հաշվառվել նոր վայրով, հաշվառումից դուրս գալու համար նախկին բնակության վայր ներկայանալ պետք չէ. նոր բնակության վայրի անձնագրայինը հաշվառելով ավտոմատ հանվում եք նախկին հասցեից: