ՌԴ Պետդումայի ընտանիքի պաշտպանության, հայրության, մայրության և մանկության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ռուս պատգամավոր Վիտալի Միլոնովը կոչ է արել արգելել թուրքական հեռուստասերիալների ցուցադրումը Ռուսաստանում։ Այդ մասին նա հայտնել է ռուսական ռադիոյի հաղորդումներից մեկի ժամանակ։
Նրա խոսքերով, թուրքական հեռուստասերիալների նախագծերում սյուժեները նպաստում են, որ ռուս կանայք չամուսնանան ռուս տղամարդկանց հետ։
Ըստ պատգամավորի՝ թուրքական հեռուստասերիալները «կատարյալ աղբ են»։
Պատգամավորը նշել է, որ ռուս հեռուստադիտողը «հավանում է մի հեքիաթ, որը իրականությանը չի համապատասխանում»։ Նրա համոզմամբ, սերիալները նաև նպաստում են ընտանեկան բռնությանը, ինչպես նաև ներընտանեկան մի շարք խնդիրների առաջացմանը։
«Այդ բոլոր թուրք սրտակերները, քաբաբ վաճառողները որոնք հանկարծ որոշեցին, որ իրենք լավ դերասաններ են, իսկական ծաղրածուներ են։ Թուրքիայում ոչ մի խելացի դերասան չկա, նրանք բոլորը բացարձակապես անտաղանդ, էժանագին խաբեբաներ են։ Մերոնք սիրում են հեքիաթ, որը իրականությանը չի համապատասխանում։ Թող ցույց տան իրական պատկերը, թե ինչպես են թուրք տղամարդիկ բռնություն կիրառում կանանց և երեխաների նկատմամբ»,- նշել է պատգամավորը։