Ինչ վերաբերվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարեփոխումներին, սպառազինության և տեխնիկայի ձեռքբերմանը, բազմիցս նշել ենք, որ մարտունակ բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է, և Հայաստանի Հանրապետությունը պաշտպանության ու անվտանգության ոլորտում իր միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունից դուրս որևէ այլ նպատակ չունի:
ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին և չի շեղվելու այս ռազմավարությունից:
ՀՀ ԱԳՆ
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարաժել, որ ՀՀ-ում ԱՄՆ զորավարժությունները, ֆրանսիական զենքի մատակարարումները և ԵՄ ռազմական օգնությունը ոգեշնչում են Հայաստանին և նախապատրաստում Ադրբեջանի հետ նոր հակամարտությանը։
Եթե Ադրբեջանի դեմ սադրանքները չդադարեն, ինքնապաշտպանական միջոցներ կձեռնարկվեն։