Պատմության նոր դասագրքում «Ռուսաստանը բռնակցել և գրավել է Հայաստանը»

 Հայոց պատմության 8-րդ դասարանի նոր դասագրքում, որը սեպտեմբերից կօգտագործվի դպրոցներում, 1828 թվականին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը ներկայացվել է որպես բռնակցում:

 IMEMO RAS-ի գլխավոր գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովը մեկնաբանելով այս իրադարձությունը նշել է, որ այն պատմական իրադարձությունը, որը հայտնի է որպես Թուրքմենչայի պայմանագիր (ստորագրվել է 1826-1828 թթ. Ռուս-Պարսկական պատերազմի արդյունքներով) դրել է ապագա անկախ Հայաստանի հիմքերը, փաստացի ներկայացվում է որպես օկուպացիա Ռուսական կայսրության կողմից (ընդ որում օգտագործվում է Ռուսաստան տեղանունը):
 

«Ակնհայտ է, որ այս ամբողջը թելադրված է ստեղծված իրավիճակով և այն փաստով, որ Հայաստանի ղեկավարությունը կարծում է, թե ցուցադրելով պատմության իր հակառուսական մեկնաբանությունը՝ կկարողանա անդամակցել Ժողովրդավարական երկրների համագործակցությանը` ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը։ Թե ինչ կստացվի դրանից, կտեսնենք, բայց Վրաստանի փորձն ավելի շատ բացասական է, քան դրական: Նրանք նույնպես գնացին այս ճանապարհով։ Բալթյան երկրներն ու Ուկրաինան գնացին նույն ճանապարհով։ Չեմ կարող ասել, որ դրանք զարգացման շատ հաջող օրինակներ են»։