Տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ ՀՀ Կառավարության խոսույթը դռնփակ և դռնբաց ֆորմատներում նույնական է․ Վարչապետի խոսնակը ՌԴ-ում հանդիպման մասին

 Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները, փոխանցել «Խաղաղության խաչմերուկ» բրոշյուրը, ինչպես նաև մտահոգություն հայտնել տարածաշրջանային թեմաների վերաբերյալ ՌԴ մի շարք պաշտոնյաների կողմից օգտագործվող ձևակերպումների և բառապաշարի վերաբերյալ։

 Տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ ՀՀ Կառավարության խոսույթը դռնփակ և դռնբաց ֆորմատներում նույնական է։

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյան