Հայաստանը և Հունաստանը քննարկել են համագործակցության հնարավորություններ մետրոպոլիտենի ենթակառուցվածքներում։
Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանատան և հունական ընկերության ներկայացուցիչներին։
Քննարկվել են մետրոպոլիտենի «Գործարանային» և «Սասունցի Դավիթ» կայարաններում սկսված շարժասանդուղքների ամբողջությամբ փոխարինման աշխատանքների ընթացքը և նախատեսվող ավարտը, ինչպես նաև՝ մետրոպոլիտենի արդիականացման հետ կապված հարցեր։