Վրաստանի վարչապետի հայտարարությունը՝ մինչև 2028թ․ ԵՄ անդամակցության գործընթացի սառեցման մասին, գնահատում եմ որպես քաղաքական ուժի մարտավարական սխալ. Ռոբերտ Ղևոնդյան

 Վրաստանի վարչապետի հայտարարությունը՝ մինչև 2028թ․ ԵՄ անդամակցության գործընթացի սառեցման մասին, գնահատում եմ որպես քաղաքական ուժի մարտավարական սխալ։ Նույնիսկ եթե նման ցանկություն կար, ներկա լարված ներքաղաքական իրավիճակում այդպիսի բան հայտարարելը կբերի ընդդեմ իշխող ուժի՝ հասարակության համախմբման։
Հավանաբար «Վրացական երազանքում» գտնում են, որ իրենք այնքան մեծ իշխանություն և միջոցներ ունեն, որ կարող են անթաքույց գործել ընդդեմ Վրաստանի ժողովրդի և հաջողության հասնել։ Այլ կերպ հնարավոր չէ բացատրել նման հայտարարության և ցուցարարների նկատմամբ ուժի գործադրման՝ նույն օրը համատեղելը։
Ե՞ս եմ ավելի ճիշտ գնահատում իրավիճակը, թե՞ Վրաստանի իշխանությունները․ ցույց կտան առաջիկա զարգացումները։