Կտրիճ Ներսիսյանի՝ որևէ հոգևորականի կոչումից կամ պաշտոնից զրկելը նույնքան ոչ լեգիտիմ է, որքան Սամվել Շահրամանյանի հրամանագրերը։
Այս մասին գրել է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։
Նախկինում Մայր Աթոռը հայտնել էր, որ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը Գարեգին Բ-ի հրամանով ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից: ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ Կտրիճ Ներսիսյանն Կաթողիկոս չէ և, հետևաբար, նրա որոշումները արժեք չունեն և առոչինչ են։