Հարգելի գործընկերներ
Սիրով տեղեկացնում եմ, որ սույն թվականի փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում Կենտրոնական հրապարակ 3 հասցեում տեղի կունենա Հայաստանում Ռումինիայի պատվավոր հյուպատոսության գրասենյակի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը։
Հյուպատոսության գրասենյակի գործունեությունը միտված է նպաստելու մարզի միջմշակութային կապերի խորացմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև եղբայրական ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանը։
ինձ համար մեծ պատիվ և բարձր գնահատանքի արժանի կլինի Ձեր մասնակցությունը նշված կարևոր միջոցառմանը։
Խնդրում ենք ընդունել իմ խորին հարգանքի և բարձրագույն ակնածանքի հավաստիքը։
ՀՀ-ում Ռումինիայի պատվավոր հյուպատոս Արման Անդրիկյան