Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Avatr» ավտոմեքենայի սեփականատերը, հունիսի 11-ին ավտոմեքենան կայանել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի 2-րդ հարկում գործող վճարովի ավտոկայանատեղիում (պարկինգ) և գործով մեկնել է արտերկիր։Հունիսի 18-ին քաղաքացին վերադարձել է Հայաստան և հայտնաբերել, որ ավտոմեքենան վնասված է։Պարզվել է, որ 2-րդ հարկի առաստաղից թափված քարի և գաջի կտորները վնասել են ավտոմեքենայի որոշ հատվածներ։ Մինչդեռ ավտոմեքենան քաղաքացին գնել է 2025 թվականին ավտոմեքենաների վաճառքի սրահից, և երբ այն կայանել է «Զվարթնոց»-ի պարկինգում, գտնվել է անթերի, գործարանային վիճակում։Հիմա «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը չի ցանկանում, կամ փորձում է օրեր շահելու միջոցով, քաղաքացուն փոխհատուցում չկատարել։ Ավելի ՝ shamshyan.com