Զննության է ենթարկվել ամբողջ զորամասը. ինչ է կատարվել զինվորի մահվան դեպքից հետո

Դիլիջանի ուսումնական կենտրոնում երեկ ծառից կախված գտած զինվորի մահվան առնչությամբ իրավապահ համակարգում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, տարբեր վարկածներ են քննում: Երեկ` դեպքից հետո, զորամասում սկսվել է քննություն, հարցաքննվել եւ զննության է ենթարկվել ամբողջ զորամասը՝ պարզելու կատարվածի հնարավոր պատճառները:

Հիշեցնենք` նոյեմբերի 26-ին` ժամը 9:00-ի սահմաններում, Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում հայտնաբերվել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահան Ռոբերտի Մուշեղյանի (ծնված 2000թ) դին՝ ծառից կախված վիճակում: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանություն) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ձեզ կհետաքրքրի...