Լարված իրավիճակ՝ Կառավարության շենքի մոտ. զոհված զինծառայողի հարազատները հանդիպում են պահանջում վարչապետի հետ. ուղիղ. Տեսանյութ
Tert.am-ը գրում է. Կառավարության մոտ բողոքի ակցիա են իրականացնում 26 օր առաջ բանակում զոհված 21-ամյա Արթուր Աջամյանի հարազատները: Նրանք պահանջում են բացահայտել, թե ինչ հանգամանքներում է զոհվել Արթուր Աջամյանը: Նրանք պնդում են, թե վաշտի հրամանատարն է իրենց երեխային սպանել։ Այնուհետև հարազատները ցանկացան մտնել Կառավարություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, ինչից հետո բախում տեղի ունեցավ ոստիկանների և հարազատների միջև: Նրանք ասում են՝ գնալու են երեխայի դին բերեն այստեղ: Նրանց հետ հանդիպման եկավ կառավարության ներկայացուցիչը և ասաց, որ վարչապետը հիմա չի կարող իջնել քանի որ Կառավարության նիստ է: Հարազատները որոշեցին սպասել վարչապետին և նրան 10 րոպե ժամանակ տվեցին: «Եթե 10 րոպեից վարչապետը չգա, մենք փակելու ենք ճանապարհներ, դին ենք բերելու այստեղ»,- ասացին նրանք:
Մանրամասներն՝ այստեղ Տեսանյութ