Մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի.

banakum hertakan inqnaspanutyuny

2020 թվականի հունվարի 6-ին` ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պայմանագրային զինծառայող Գեղամ Խաչատրյանը, իրեն կցված գնդացրից կրակոց կատարելով, ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար:

Ձեզ կհետաքրքրի...