Հայ-ռուսական հարաբերությունները ժամանակի փորձություն են անցել. Սերգեյ Լավրով

lavrov
 Հայ-ռուսական հարաբերությունները ժամանակի փորձություն են անցել: «Արգումենտի ի ֆակտի» պարբերականի հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարարը: Սերգեյ Լավրովը համոզմունք է հայտնել, որ երկկողմ կապերը կշարունակեն զարգանալ փոխադարձ վստահության, ռազմավարական գործընկերության և դաշնակցային գործակցության ոգով: Ռուսաստանի գլխավոր դիվանագետը հավաստիացրել է, որ Ռուսաստանը պատրաստ է սատար լինելու եղբայրական հայ ժողովրդին, ինչի վկայությունը դարձան Ռուսաստանի և անձամբ նախագահ Պուտինի միջնորդական ջանքերը, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և գործարկել տարածաշրջանում իրավիճակի կարգավորման գործընթացը: 
«Կարևոր է նաև հասկանալ, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները չեն սահմանափակվում ԼՂ հիմնախնդրով: Ամենաբարձր և այլ մակարդակով աննախադեպ ակտիվ և վստահելի քաղաքական երկխոսություն կա: Միայն այս տարի մեր ղեկավարները երկու անգամ հանդիպել են, բազմիցս զրուցել հեռախոսով: Մայիսի սկզբին էլ ես էի այցելել Երևան:
Կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման համար Ռուսաստանը Հայաստան է մատակարարել «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութի մի քանի տասնյակ հազար չափաբաժին: Մշակվում է աջակցության հաջորդ փուլը: Հաջողությամբ զարգացնում ենք կապերը առևտրի և տնտեսության ոլորտներում»,- ասել է ՌԴ արտգործնախարարը: 

Ձեզ կհետաքրքրի...