Հունվարի 15-ին 5-րդ ալիքի ուղիղ եթերում հեռարձակվել է հատված` Աչաջրի ծննդատան ծննդաբերության գործընթացից, ինչը խիստ մտահոգիչ է

Aroghjapahutyan nakhararutyun

Հունվարի 15-ին 5-րդ ալիքի ուղիղ եթերում հեռարձակվել է հատված` Աչաջրի ծննդատան ծննդաբերության գործընթացից, ինչը խիստ մտահոգիչ է՝ ելնելով մի քանի հանգամանքով։ Մասնավորապես, համաձայն գործող օրենսդրության, վիրահատարանը համարվում է արտակարգ մաքուր գոտի, որտեղ կողմնակի անձանց մուտքը` այն էլ առանց անհատական պաշտպանիչ միջոցների (իսկ տեսանյութից ակնհայտ է, որ լրագրողը չի կրում դիմակ և գլխարկ, իսկ բուժանձնակազմը՝ դիմակ), կարող է մեծացնել ներհիվանդանոցային վարակների առաջացման և տարածման ռիսկը՝ վտանգելով ինչպես ծննդկանի, այնպես էլ նորածնի առողջությունը:

Բացի այդ, համաձայն նույն օրենսդրության, մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարներում այցելուների թիվը սահմանափակ է՝ յուրաքանչյուր հղիի, ծննդկանի և ծննդաբերի համար մեկ այցելու, այն էլ, եթե առկա է տնօրինության կողմից հատուկ հաստատված անցաթուղթ: Այնինչ ակնհայտ է, որ արտակարգ մաքուր գոտում ներկա են առնվազն երկու անձ (լրագրող և օպերատոր):

Երևույթը մտահոգիչ է նաև այն տեսանկյունից, որ հանրապետությունը ներկայումս գտնվում է սուր շնչառական վարակների և գրիպի սեզոնում, իսկ ծննդաբերության ժամանակ ստեղծված էին բոլոր «նպաստավոր» պայամանները ծննդկանի և նորածնի գրիպով և սուր շնչառական վարակներով վարակվելու տեսանկյունից, իսկ սահմանափակող միջացառումները, մասնավորապես՝ սեզոնի ընթացքում, սահմանված են ՀՀ օրենսդրությամբ:

Մանրամասները նյութում` http://moh.am/hy/single-news/265

Հունվարի 15-ին 5-րդ ալիքի ուղիղ եթերում հեռարձակվել է հատված` Աչաջրի ծննդատան ծննդաբերության գործընթացից, ինչը խիստ…

Опубликовано ՀՀ առողջապահության նախարարություն Четверг, 16 января 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...