Սիրելի՛ արցախցիներ, սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ

Arcakh

Սիրելի՛ արցախցիներ, սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ:

1991 թվականի այս օրն Արցախը վճռեց մաքրագրել պատմական անարդարությունը և ժողովրդավարական ճանապարհով տեր կանգնել ազգային ինքնորոշման իր անքակտելի իրավունքին:
Այդ օրվանից սկսվեց Արցախի՝ որպես անկախ և ինքնիշխան պետության պատմությունը։

Խոնարհվում եմ Արցախյան հերոսամարտից մինչև Ապրիլյան քառօրյա պատերազմում հայրենիքի խաղաղության համար իրենց կյանքը զոհած մեր եղբայրների փառքի առաջ։

Արցախը մեր հպարտությունն է, միասին պաշտպանենք ու տեր կանգնենք մեր հաղթանակներին ու ձեռքբերումներին: Խաղաղ երկինք Արցախին, Հայաստանին ու մեր ժողովրդին։

Կեցցե՛ անկախությունը։
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը 🇦🇲🇦🇲

Սիրելի՛ արցախցիներ, սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի…

Опубликовано Ռոմանոս Պետրոսյան Romanos Petrosyan Среда, 2 сентября 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...