ՀՀ վարչապետի հերթական ասուլիսը տեղի կունենա Սյունիքի մարզում՝ Կապանում
«Զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, տեղեկացնում եմ, որ իմ հերթական ասուլիսը տեղի կունենա հունվարի 25-ին, ժամը 11.00-ին՝ Սյունիքի մարզկենտրոն Կապանում, «S’UNIQUE» կինոթատրոնի շենքում (հասցե՝ Շահումյան 1)»:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ասուլիսին մասնակցելու համար ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են հավատարմագրվել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում:
Հիշեցնենք, ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր յուրաքանչյուր ասուլիս լինելու է մարզերից մեկում: Նա արդեն իսկ ասուլիսներ է ունեցել Շիրակի եւ Լոռու մարզկենտրոններ Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում: