Զառի, Կարենիսի միջնակարգ և Գետարգելի հիմնական դպրոցներում իրականացվել են վերանորոգման մի շարք աշխատանքներ

Romanos Meliqyan

Մարզային ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացված վերաբաշխումների արդյունքում Զառի, Կարենիսի միջնակարգ և Գետարգելի հիմնական դպրոցներին նախորդ տարեվերջին հատկացվել են ֆինանսական միջոցներ դպրոցներում մի շարք աշխատանքներ իրականացնելու համար,

մասնավորապես

 Զառի միջնակարգ դպրոց — փոխվել են պատուհաններ և պատուհանագոգեր՝ վերաբաշխման արդյունքում տրամադրվել է 3.5 մլն դրամ, ևս 0.5 մլն տրամադրել էր համայնքը

 Գետարգելի հիմնական դպրոց — սանհանգույցի և գրադարանի վերանորոգման աշխատանքներ՝ վերաբաշխման արդյունքում տրամադրվել է 1 մլն դրամ

 Կարենիսի միջնակարգ դպրոց — սանհանգույցների վերանորոգում՝ վերաբաշխման արդյունքում տրամադրվել է 1 մլն դրամ:

#ԷտալոնայինԿոտայք ունենալու՛ ենք

Ձեզ կհետաքրքրի...