ՃՏՊ Եղվարդի խճուղում. կա տուժած.

CHTP Eghvardi khchughum

Փետրվարի 6-ին, ժամը 20:21-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում՝ «Արմենիա» հեռուստաընկերության մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Եղվարդի խճուղում՝ «Բոքոնիկ» առևտրի կենտրոնի մոտակայքում, բախվել են «Mercedes C» (վարորդ՝ Տիգրան Հ.), «Toyota Camry» (վարորդ՝ Ազատ Ա., ծնված 1964 թ.) և «Mercedes C» (վարորդ՝ Ռոման Մ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը

Ձեզ կհետաքրքրի...