Արտակարգ դեպք Լոռու մարզում. ժողովրդի կողմից որպես սրբատեղի համարվող Սուրբ Հովհաննես մատուռի տանիքը քամին պոկել ու շպրտել է խաչքարերի վրա.

Փետրվարի 6-ին, մի խումբ քաղաքացիներ այցելել են Լոռու մարզում գտնվող Հարթագյուղ, որտեղ Սուրբ Հովհաննես մատուռի տանիքը հայտնաբերել են ամբողջովին վնասված: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին. «Սա ոչ թե միտումնավոր է արվել, այլ, հավանաբար, մի քանի օր առաջ ուժեղ ձնաբքի պատճառով Սուրբ Հովհաննես մատուռի տանիքը քամին պոկել ու շպրտել է: Մատուռի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր: Բարեբախտաբար, միայն 2 խաչքար է վնասվել, սակայն մատուռի տանիքն ամբողջովին մնացել է բաց: Սուրբ Հովհաննես մատուռը գտնվում է Գյումրիից դեպի Սպիտակ՝ 25-րդ կմ հատվածում և շատ հավատացյալներ իրենց մոմավառությունն ու աղոթքը՝ երբեմն ոտքով գալով, կատարում են այստեղ:

 

 

 

 

 

 

shamshyan.com

Ձեզ կհետաքրքրի...