Wizz Air ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի նոր երթուղով.
Wizz Air հունգարական բյուջետային ավիաընկերության նոր՝ Երևան — Լառնակա (Կիպրոս) — Երևան երթուղով չվերթերը կմեկնարկեն 2020 թվականի հունիսի 1-ից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ:
2020 թ. ապրիլից ընկերությունը կմեկնարկի Երևան — Վիլնյուս — Երևան և Երևան-Վիեննա — Երևան երթուղիներով չվերթերը, որոնք ևս կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ:
Չվերթերի, տոմսերի հետ կապված մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով ավիաընկերության կայք: