Ադրբեջանում ընտրություններն անցել են աննախադեպ խախտումներով.
Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացել է «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցությունը. մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների մոտ 45 տոկոսը:
Ընտրություններն ուղեկցվել են աննախադեպ խախտումներով: Որոշ ընտրատեղամասերի մոտ բախումներ են եղել նաև հաշվարկի ընթացքում, նույն տեղամասից գողացել են քվեատուփը:
Համացանցում հայտնվել են կադրեր ընտրատեղամասերից, որտեղ քվեների հաշվարկը սկսվել է քվեարկության ավարտից ժամեր առաջ. արձանագրվել է նույնիսկ մահվան դեպք: Ռուսաստանցի, վիետնամցի և իսրայելցի դիտորդները, սակայն, ընտրությունները օրինակելի և թափանցիկ են որակել: