Բաթումիի ձկան շուկայում պայթյունի հետևանքով փլուզվել են հարակից ռեստորանի պատերը և տանիքը

Paytyun Batumium

Բաթումիի ձկան շուկայում պայթյունի ժամանակ փլուզվել են ձկան ռեստորանի պատերը:

Ինչպես տեղեկացնում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը դեպքի վայրից, միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 6-ին: Առևտրականները ռեստորանի երկու պատը և տանիքը հայտնաբերել են փլուզված:

Վնասվել է նաև ռեստորանի մոտ կայանված ավտոմեքենան: Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Ռեստորանի աշխատակիցները ենթադրում են, որ պայթյունը տեղի է ունեցել բնական գազի արտահոսքի հետևանքով: Տեղում գտնվում են իրավապահներ: Ընթանում է հետաքննություն:

 

1tv.ge

Ձեզ կհետաքրքրի...