Նազարբաևի թոռը Մեծ Բրիտանիայից քաղաքական ապաստան է խնդրել
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռը՝ Այսուլթան Նազարբաևը, Մեծ Բրիտանիայից քաղաքական ապաստան է խնդրում: Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի էջում:
Երկրի նախկին ղեկավարի թոռն իր քայլը բացատրել է այն հանգամանքով, որ ընտանիքը ճնշում է գործադրում իր վրա:
Նրա խոսքով՝ ինքը տիրապետում է «Ռուսաստանի և Ղազախստանի իշխանությունների միջև լայնածավալ կոռուպցիայի» մասին տեղեկությանը:
29-ամյա Այսուլթան Նազարբաևը Նուրսուլթան Նազարբաևի ավագ դստեր որդին է: