Արծրուն Հովհաննիսյանը դադարեցնում է ՊՆ մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը
Արծրուն Հովհաննիսյանը դադարեցնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը: Հովհաննիսյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Հարգելի գործընկերներ, ես այսօրվանից դադարեցնում եմ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը: Շնորհակալ եմ բոլորին համատեղ ծառայության համար։ Առաջին հերթին շնորհակալ եմ իմ բոլոր ղեկավարներին:
Շնորհակալ եմ ՀՀ ԶՈՒ-երի յուրաքանչյուր զինվորին և սպային, որ լիազորված եմ եղել և պատիվ եմ ունեցել հանրությանը ներկայացնել նրանց շահերը: Շնորհակալ եմ բոլոր լրատվամիջոցներին համատեղ աշխատելու համար: Ծառայության 23 տարիների ընթացքում երազել եմ զբաղվել ռազմական կրթությամբ»,- գրել է Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ իր ծառայությունը Հայաստանի Հանրապետության ԶՈւ-երում շարունակելու է հենց ռազմական կրթության ոլորտում:
Հարգելի գործընկերներ ես այսօրվանից դադարեցնում եմ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունների…
Опубликовано Արծրուն Հովհաննիսյան Пятница, 6 марта 2020 г.