Վարակի 12 դեպք Վրաստանում. վարակվել է նաև երկրի գլխավոր համաճարակաբանի որդին

korona vrastanum

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 12-ի: Վարակի տարածման վերաբերյալ տեղեկությունները հաղորդել է հիվանդության մշտադիտարկում իրականացնող կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:

«Նախօրեին լաբորատորիա է ուղարկվել 39 թեստ, որոնցից երեքը դրական ենէ եղել: Ընդհանուր առմամբ, վարակվածների թիվը հասել է 12-ի»:

Նրա հավաստմամբ՝ կորոնավիրուսով գրեթե բոլոր վարակվածները ուղղակի կամ անուղղակի շփում են ունեցել Իտալիայի հետ, միայն երկուսն են կապ ունեցել Իրանի հետ:

Ի դեպ, երկրի գլխավոր համաճարակաբան Ամիրան Գամկրելիձեի որդին նույնպես վարակվել է կորոնավիրուսով:

Ձեզ կհետաքրքրի...