Հայաստանի երգի պետական թատրոնը նոր տնօրեն ունի

Ergi petakan tatron

Հայաստանի երգի պետական թատրոնը նոր տնօրեն է ընտրվել Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Արմեն Սարգսյանը

Այս մասին Սարգսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

«Այսօր մասնակցեցի Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին և ճանաչվեցի հաղթող: Պատասխանատվությունը մեծ է, անելիքները` շատ: Անելու եմ ամեն ինչ, որպեսզի թատրոնում լինի առողջ ստեղծագործական և աշխատանքային մթնոլորտ: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մտքերով ինձ հետ էին ու անհանգստանում էին, շնորհակալ եմ նաև նրանց, ովքեր դեռ շնորհավորելու են:  Բոլորիս ուրախ և լավ օր եմ մաղթում»,- գրել է Երգի պետական թատրոնի նորընտիր ղեկավարը:

Հայաստանի երգի պետական թատրոնը 1994 թվականին հիմնադրել է և ղեկավարել է ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը։

Ձեզ կհետաքրքրի...