Հանրապետության նախագահը ու Երևանի քաղաքապետը երկիրը չեն լքել․ հերքում

chen lqel

Համացանցում շարունակում են ոչ ճշգրիտ տեղեկություններ շրջանառվել՝ տարբեր պաշտոնյաների՝ երկիրը լքելու մասին։ Խոսքը, այս անգամ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մասին է։ Մեդիատիրույթում հանդիպում էին գրառումներ, թե արտակարգ իրավիճակի պայմաններում վերջինս լքել է երկիրը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեղեկատվությունը ստուգելու համար Տեղեկատվության ստուգման կենտրոնը կապ հաստատեց Հանրապետության նախագահի աշխատակազմի հետ։ Այնտեղից հայտնեցին, որ Արմեն Սարգսյանը չի լքել երկիրը և այժմ էլ գտնվում է իր աշխատասենյակում։

Օրեր շարունակ խոսվում էր նաև այն մասին, թե խուճապային տրամադրություններից հետո Հայաստանը լքել է նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Այս լուրը նույնպես հերքվեց։ Քաղաքապետ Մարությանը հայտնեց, որ 2020 թվականի ընթացքում երկրից չի բացակայել, իսկ վերջինիս երկքաղաքացի լինելու լուրը կեղծ է։ Նա նաև հանդես եկավ ուղերձով՝ արտակարգ դրության վերաբերյալ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ խոսվում էր նաև, թե Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Տաթևիկ Ռևազյանը Հայաստանում կորոնավիրուսի տարածման պատճառով լքել է երկիրն ու տեղափոխվել Դանիա, ինչի կապակցությամբ արդեն իսկ ներկայացրել ենք պարզաբանում։

 

 

armenpress.am

Ձեզ կհետաքրքրի...