Երթևեկության փոփոխություն Երևանի Հասրաթյան և Մարտիրոսյան փողոցների խաչմերուկում
Երթեւեկության կազմակերպման բարելավման նպատակով՝ Երեւան քաղաքի Հասրաթյան եւ Մարտիրոսյան փողոցների խաչմերուկում 2020 թվականի մարտի 20-ին կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Մարտիրոսյան փողոցի 1-ին երթեւեկելի գոտիով նշված խաչմերուկ երթեւեկող տրանսպորտային միջոցներին կթույլատրվի երթեւեկել դեպի աջ կամ ձախ՝ նախկին միայն դեպի աջ երթեւեկելու փոխարեն: