Հայաստանը հարկերի հավաքագրման պլանը 2020 թվականի առաջին եռամսյակում կգերակատարի.

Harkeri gerakatarum

Հայաստանը հարկերի հավաքագրման պլանը 2020 թվականի առաջին եռամսյակում կգերակատարի մոտ 5 մլրդ դրամով, սակայն մյուս եռամսյակում կլինեն խնդիրներ: Ուստի կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի այդ խնդիրները հասցվեն մինիմումի: Վարչապետն առաջարկում է, որպեսզի չշրջանառվի արձակուրդների գաղափարը: Պետական գործառույթները պետք է լիարժեք կատարվեն և պետք է բոլոր հնարավոր միջոցներով խթանել հարկ վճարողներին, որպեսզի նրանք շահույթներ, եկամուտներ ունենան և հարկ վճարեն: Ամփոփելով տնտեսական որոշակի ժամանակահատված, 8 ամիս շարունակ Հայաստանում տնտեսությունն ունեցել է տնտեսական աճի ցուցանիշ, 7 ամիս շարունակ 8%_ից ավելի տնտեսական աճի ցուցանիշ: Վարչապետը համոզված է, որ ետվիրուսային շրջանում աճի տեմպը և որակը շատ ավելի լավն է լինելու, և ամենակարևոր խնդիրն այսօր ինչպես ամբողջ աշխարհում վիրուսային շրջանից շուտ դուրս գալն է:

Ձեզ կհետաքրքրի...