ՃՏՊ Սարավան բնակավայրում. կա տուժած
Մարտի 25-ին, ժամը 20:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան բնակավայրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 53-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Արսեն Ե., ծնված 1989 թ.) և «ԿամԱԶ» (վարորդ՝ Վահիկ Զ.) մակնիշների ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով Արսեն Ե.-ն հոսպիտալացվել է Վայքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: