«Սուրբ Նահատակաց» եկեղեցու նկարներ` ավերածությունից առաջ և հետո. Սիրիա

platakner

Ռուսական ռազմական լրագրող Օլեգ Բլոխինն իր Տելեգրամով հրապարակել է Սիրիական Դեր- Զոր քաղաքում գտնվող Քրիստոնյա սրբությունների լուսանկարներ: Ռազմական լրագրողի կողմից հրապարակված նկարներում կան նաև հայկական «Սուրբ Նահատակաց» եկեղեցու (Սուրբ նահատակների) նկարներ` ավերածությունից առաջ և հետո։ «Այսպես է եղել ամեն ինչ մինչ պատերազմը»- գրել է Բլոխինը եկեղեցու մասին: Եկեղեցին կառուցվել է ի հիշատակ Օսմանյան կայսրության կողմից կատարված հայերի ցեղասպանության զոհերի: 2014 թվականին տաճարը պայթեցվել է «Իսլամական հանրապետություն» խմբավորման ահաբեկիչների կողմից:

platakner

Ձեզ կհետաքրքրի...