Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերի եւ մահերի շեշտակի աճ է գրանցվել. Պուտինը նոր ուղերձով կդիմի ժողովրդին. РИА
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է նոր ուղերձով դիմել ժողովրդին: Այս մասին հայտնել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեոսկովը, փոխանցում է РИА Новости-ն:
Կրեմլի ներկայացուցիչը փոխանցել է, որ նախագահը ուղերձը կհղի օրվա երկրորդ կեսին՝ ժամը 16:00-ից հետո, այժմ աշխատում է ուղերձի տեքստի վրա:
Հիշեցնենք՝ ՌԴ նախագահը նախորդ անգամ ուղերրձով ռուս ժողովրդին էր դիմել մարտի 25-ին՝ խոսելով անձնական պատասխանատվության եւ երկրում մտցված սահմանափակումների մասին:
Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում կորոնավիրուսի հաստատված դեպքերի շեշտակի աճ է արձանագրվել, դրանք կազմում են 3548: Առավոտյան տվյալներով՝ 235 մարդ առողջացումով դուրս է գրվել, կորոնավիրուսից մահացել է 30 մարդ: Ամբողջ երկրի տարածքում 536 հազար թեստավորում է արվել:
armtimes.com