Փրկարարները շանը դուրս են բերել հորից.

Shun

Ապրիլի 8-ին, ժամը 12:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի Խանջյան փողոցի թիվ 23 տան բակում շունն ընկել է հորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները տան բակում գտնվող 5 մ խորություն ունեցող հորից դուրս են բերել շանը և տեղափոխել անվտանգ տարածք:

Ձեզ կհետաքրքրի...