Ucom- ում. ողջ ղեկավար կազմը հրաժարական է տվել.
Ucom ընկերության կառավարման անձնակազմը՝ տեխնիկական սպասարկման աշխատակիցները՝ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի գլխավորությամբ, աշխատանքից ազատման դիմում են գրել: Այս մասին տեղեկացնում է Auroranews- ի աղբյուրը:
Տեղեկությունների համաձայն՝ աշխատանքից ազատման դիմում է գրել 200 մարդ, նրանց թիվը կարող է մեծանալ:
Ամենայն հավանականությամբ հրաժարականների շարքի պատճառը «Յուքոմ» և «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունների միավորումն է, որի արդյունքում ներքին համաձայնություն կար, որ «Յուքոմ»-ը ղեկավարելու է «Բիլայնի» գլխավոր տնօրեն Անդրեյ Պիտախինը»,- նշեց մեր աղբյուրը: