Կորոնավիրուսը առանց պատվաստանյութի կանգնեցնել անհնար է. ԱՀԿ. Kommersant

patvastanyut

Ամբողջ աշխարհում COVID-19-ի տարածումը վերջնականապես կանգնեցնել հնարավոր է միայն դրա բուժման համար արդյունավետ պատվաստանյութի ստեղծման դեպքում: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոն Գեբրեյեսուսը՝ գրում է Kommersant.ru կայքը:

«Կորոնավիրուսի տարածումը լիովին կանգնեցնելու համար ի վերջո կպահանջվի անվտանգ ու արդյունավետ պատվաստանյութի մշակում ու բաշխում»:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի հավաստմամբ՝ պատվաստանյութի ստեղծումն անհրաժեշտ է COVID-19-ի կրկնակի ակտիվացման ռիսկի պատճառով:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի նոր ալիքը կարող է ի հայտ գալ «գլոբալ փոխկապակցվածության» հիմքի վրա: ԱՀԿ ղեկավարը նշել է, որ COVID-19-ն արագ է տարածվում, և այն H1N1 խոզի գրիպից 10 անգամ ավելի մահաբեր է, որը համավարակ էր առաջացրել 2009-ին:

Ավելի վաղ ԱՀԿ-ի ռուսաստանյան ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը հայտնել էր, որ կորոնավիրուսի բուժման պատվաստանյութի ստեղծման գործընթացն իրականացվում է շատ երկրներում: Սակայն երկար գործընթացի պատճառով, որը ներառում է դեղամիջոցի սինթեզն ու դրա կլինիկական փորձարկումը, պատվաստանյութը կարող է ստեղծվել մեկ տարուց ոչ շուտ:

Հեղինակ`Մարի Կոստանյան

Ձեզ կհետաքրքրի...