Մեղրաձոր գյուղում հրդեհի հետևանքով խոզեր են սատկել.

xozer

Ապրիլի 13-ին` ժամը 14:12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում անասնագոմ է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:08-ին, մարվել՝ 15:47-ին: Արայիկ Ա.-ին պատկանող անասնագոմում այրվել է մոտ 60 հակ կուտակած անասնակեր և անկել 2 խոզ:

Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել մոտ 90 խոզ:

Ձեզ կհետաքրքրի...