«Հրազդան ՋԷԿ»-ում մետաղական թիթեղն ընկել է բանվորի վրա. վերջինս մահացել է

banvor

Ապրիլի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով 10 րոպե անց, գիտակցության չգալով, մահացել է։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Մասիս քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Վարդան Պետրոսյանն էր, ով ժամը 14։00-ի սահմաններում «Հրազդան ՋԷԿ»-ի տարածքում ապամոնտաժման աշխատանքներ կատարելիս է եղել, երբ Արագածոտնի մարզի բնակիչ՝ 56-ամյա Ռուբեն Մաթևոսյանի կողմից շահագործվող «ԶԻԼ» մակնիշի 36 NC 226 համարանիշի ավտեմեքենայի ավտոկռունկի վրայից մետաղական թիթեղը պոկվել և ընկել է տեղում աշխատանքներ կատարող Վ. Պետրոսյանի գլխին, ինչի արդյունքում վերջինս տեղափոխվել է «Հրազդան» ԲԿ, որտեղ էլ մահացել է։

Ձեզ կհետաքրքրի...