Ryanair-ը թռիչքների վերսկսումից հետո խոստացել է 0,99 եվրո արժողությամբ տոմսեր
Ryanair ավիաընկերությունը խոստացել է, որ թռիչքների վերսկսումից հետո կվաճառի 0,99 ցենտ արժողությամբ տոմսեր: Ինչպես հայտնում է Reuters-ը՝ Ryanair Group-ի ղեկավար Մայքլ Օ’Լիրիինը հայտարարել է, որ ավիաընկերությունները կսկսեն գնային պատերազմներ վարել:
«Ընկերությունն ուղևորների կարիքը կունենա, ուստի «արդեն հետաքրքիր չի լինի՝ 9,99 եվրո, 4,99 եվրո, 1,99 եվրո, թե 0,99 եվրո՝ մեկ տոմսի համար»,- ասել է Օ’Լիրիինը: