Մեկ ամսում 104 վարորդ զրկվել է վարելու իրավունքից․ Մհրյան

104 varord

ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը ներկայացրեց, թե 2020-ի մարտի 16-ից մինչև ապրիլի 16-ը քանի ճանապարհատրանսպորտային պատահար է արձանագրվել։

Փոխոստիկանապետը նշեց, որ նշված ժամանակահատվածում արձանագրվել է 225 ՃՏՊ, որոնք ուղեկցվել են մարմնական վնասվածքներով։

«Զոհվել է 17 մարդ, 339-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ 2019-ի նույն ժամանակակահատվածում տեղի է ունեցել 342 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է 19 մարդ, 501-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ ՃՏՊ-ներից 93-ը տեղի է ունեցել Երևանում, 132-ը՝ մարզերում»,- նշեց Մհրյանը։

Նույն ժամանակահատվածում տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով և արագաչափերով հայտնաբերվել է 36,685 իրավախախտում, որից 19,016-ը խաչմերուկների տարածքում կատարված խախտումներ են, իսկ 17,673-ը՝ թույլատրելի արագության գերազանցումներ։

Ճանապարհային ոստիկանության անձնակազմի կողմից կազմվել է 21,268 արձանագրություն, և տարբեր իրավախախտումների համար վարելու իրավունքից զրկվել է 104 վարորդ։

Ձեզ կհետաքրքրի...