Փակ են լինելու Ծիծեռնակաբերդ տանող բոլոր ճանապարհները․ ոստիկանության հայտարարությունը

pak en linelu chanaparhnery

Նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով ապրիլի 21-ից ապրիլի 25-ի ժամը 22.00-ն փակ են լինելու Ծիծեռնակաբերդի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։

«Կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։
Հարգելի՛ քաղաքացիներ, համավարակի տարածման այս պայմաններում անդառնալի հետևանքներից խուսափելու համար կոչ ենք անում բոլորին` ըմբռնումով մոտենալ որոշմանը»,- ասված է հայտարարության մեջ։

Ձեզ կհետաքրքրի...