«Երևան Մոլ»-ի մոտ Nissan Teana-ն բախվել է պատնեշին ու բռնկվել. 3 վիրավորներից 2-ն անչափահաս աղջիկներ են

vtar

Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 21-ին, ժամը 18:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայում՝ «Երեւան մոլ» առեւտրի կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Դ., ծնված 1998 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել արգելապատնեշին, ինչի հետեւանքով հրդեհ է բռնկվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղեւորներ 16-ամյա Նենսի Պ.-ն, 16-ամյա Ամալյա Մ.-ն եւ 29-ամյա Արթուր Կ.-ն տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել «Էրեբունի ԲԿ», որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 18:38-ին, մարել՝ 18:39-ին: Մասամբ այրվել է շարժիչի հատվածը:

Ձեզ կհետաքրքրի...