Լեւոն Արոնյանը կմասնակցի շախմատի Ազգերի գավաթի խաղարկությանը

Kmasnakci

Հայկական շախմատի առաջատր Լեւոն Արոնյանը կմասնակցի շախմատի Ազգերի գավաթի առցանց խաղարկությանը: Այս մասին հայտնում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը (FIDE): Նա ընդգրկված է լինելու Եվրոպայի հավաքականում:

Բացի Արոնյանից՝ Եվրոպայի թիմում են նաեւ Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Անիշ Գիրին, Աննա Մուզիչուկը: Պահեստայիններն են Յան-Կշիշտոֆ Դուդան եւ Նանա Ձագնիձեն: Թիմի ավագը լինելու է աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը:

Մրցաշարին մասնակցում են նաեւ Չինաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Հնդկաստանի, «Մնացած աշխարհի» թիմերը: Այն կայանալու է մայիսի 5-10-ը: Մրցաշարն անց է կացվելու 2 շրջանով: Լավագույն 2 հավաքականները մայիսի 10-ին պայքարելու են սուպերեզրափակչում: Մրցանակային ֆոնդը 180 հազար դոլար է:

Ձեզ կհետաքրքրի...