Կիմ Չեն Ընը «բույսի» է վերածվել. ճապոնական ԶԼՄ-ներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը սրտի անհաջող վիրահատություն է տարել, որի արդյունքում գտնվում է «բույսի» վիճակում, հայտնում են ճապոնական լրատվամիջոցները: Նախնական տեղեկություններով, ապրիլի սկզբներին գյուղերից մեկը այցելելիս Կիմ Չեն Ընը բռնել է կրծքից և ընկել: Նրան անմիջապես տեղափոխելեն մոտակա հիվանդանոց՝ անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Բժիշկները բուժօգնության համար դիմել են նաև Չինաստանին, որտեղից մի քանի օր առաջ մասնագետների խումբ է ժամանել: Մինչև չինացի բժիշկների ժամանումը հյուսիսկորեացի բժիշկը հիվանդանոցում Կիմ Չեն Ընի սրտի վիրահատություն է կատարել, սակայն այն անհաջող է ավարտվել՝ բժշկի ավելորդ հուզմունքի և պացիենտի գերճարպակալման պատճառով:
shamshyan.com