Կիև-Երևան-Կիև չարտերային թռիչքի ինքնաթիռում 7 ազատ տեղ կա․ դեսպանություն
Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը հրապարակել է այսօր Կիև-Երևան-Կիև ուղղությամբ իրականացվելիք չարտերային թռիչքի ուղևորների ցանկն ու կից նշել․
«Սիրելի հայրենակիցներ,
կից ձեր ուշադրությանն ենք ներկայացնում SkyUp ընկերության ապրիլի 28-ի՝ ժ․ 15։00-ի Կիև-Երևան չարտերային թռիչքի ուղևորների ցուցակը։
Նախապես գրանցված անձանցից մի քանիսը տարբեր պատճառներով հրաժարվել են մեկնել։ Ինքնաթիռում կա ազատ 7 տեղ։
Խնդրում ենք ստուգել ձեր տվյալների առկայությունը ցուցակում, իսկ ովքեր չեն արձանագրվել, խնդրում ենք շտապ հաղորդագրություն ուղարկել դեսպանության FB էջին կամ զանգել մեզ թեժ գծով +380733737447»։