Լիբիայում ռազմական գործողությունները դադարեցվում են. Հաֆթար. Lenta.ru
Լիբիայի ազգային բանակի հրամանատար, ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարը հայտարարել է երկրում ռազմական գործողությունների ավարտի մասին: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru կայքը՝ հղում կատարելով Լիբիայի ռազմական պաշտոնական աղբյուրներին:
Նշվում է, որ Լիբիայի ազգային բանակն իրեն իրավունք է վերապահում «անհապաղ ու կոշտ պատասխանել ահաբեկչական խմբավորումների ցանկացած խախտումներին»:
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Լիբիայի ազգային բանակը հայտարարել էր երկրում իր իշխանության հաստատման մասին: Հաֆթարը հայտնել էր, որ 2015-ին ՄԱԿ-ի միջնորդությամբ ստորագրված համաձայնագիրը, որով ձևավորվել էր ազգային համաձայնության կառավարությունը, իրավական ուժը կորցրել է: