Պայթյուն գազալցակայանում. կա զոհ

Gazalcakayan

Մայիսի 2-ին, Ժամը 20:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մեծ Սեպասար գյուղի Գյումրու խճուղու մոտակայքում գտնվող «Ազգանաս Բեռնեցյան» ՍՊԸ-ին պատկանող ԱԳԼՃԿ-ում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի գազալիցքավորման ընթացքում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով գազալցակայանի աշխատակից Միքայել Թ.-ն (ծնված 1980 թ.) տեղում մահացել է:

Պայթյունից վնասվել է մոտակայքում կայանած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և գազալցակայանի գազի պահուստի ընդհանուր փականը, սահմանազատել տարածքը և ապահովվել լուսավորությամբ:

Ձեզ կհետաքրքրի...